вторник, 11 ноября 2014 г.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

                                                          2014 նոյեմբերի 8
6-րդ բ դասարանի աշակերտների և դասղեկ Է.Սահակյանի մասնակցությունը քաղաքային շաբաթoրյակին բոլորովին չխանգարեց, որ նախատեսված էքսկուրսիան դեպի Ազգային պատկերասրահ իրականություն դառնա:Շրջելով պատկերասրահի սրահներով նրանք վերադարձան անկրկնելի տպավորություններով:Երեխաները տեսան հայ նկարիչների ստեղծագործությունները սկսած 18-րդ դարից:Ծանոթացան Հակոբ Հովնաթանյանի, Հովհանես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Ստեփան Աղաջանյանի, Փանոս Թերլեմեզյանի, Մինաս Ավետիսյանի և այլոց կտավներին:Եղիշե Թադևոսյանի <<Կոմիտաս>> կտավով ոգեշնչված երգեցին <<Կաքավիկ>> երգը, զարմացնելով սրահի աշխատակիցներին և այցելուներին:Վերջին սրահը, որ այցելեցին մեծն Մարտիրոս Սարյանինն էր, որի կտավներից մեկի մոտ նկարվեցին:Իսկ էքսկուրսիան անմոռանալի և հետաքրքիր դարձրած էքսկուրսավարը, ոչ միայն ներկայացնում էր կտավները, այլև շատ հետաքրքիր դրվագներ էր պատմում նկարիչների կյանքից:Երեխաները հպարտ էին, որ այդքան տաղանդավոր հայ նկարիչների հայրենակիցներն են:
    

Комментариев нет:

Отправить комментарий