четверг, 5 ноября 2015 г.

Աշնանային արձակուրդի օրերին`  հոկտեմբերի 30-ին, 7բ դասարանի աշակերտները այցելեցին Անանիա Շիրակացու ճեմարան, որտեղ անց էր կացվում <<Նռան հատիկ-2015>> մանկապատանեկան  փարատոնը : Ներկայացմանը ընդգրկված էր իրենց համադասարանցի Վահագն Տուլբենջյանը։ Իսկ հոկտեմբերի 31-ին նրանք Եղիշե Չարենցի տուն-թանգարանում էին:

четверг, 22 октября 2015 г.

2015 հոկտեմբերի 18
  
7բ  դասարանը վաղ առավոտյան ողջ կազմով մեկնեց Վաղարշապատ-Էջմիածին:
Էքսկուրսիայի նպատակն էր այցելել Մայր տաճար,Գայանե, Հռիփսիմե և Շողակաթ եկեղեցիները: Աշակերտները Մայր աթոռ սուրբ Էջմիածին եկեղեցում ստացան Աստծո օրհնությունը: Երեխաները աղոթեցին առ Աստված , որպեսզի Հայոց աշխարհում տիրի խաղաղություն...

понедельник, 1 июня 2015 г.



2014-2015 ուս տարում 6բ դասարանի վերջին էկսքուրսիաների շարքը դեպի Կոմիտասի և Անդրանիկի թանգարաններն են։ Աշակերտները գլուխ խոնհարեցին հարևանությամբ գտնվող պանթեոնում հանգչող Մեծն Հայերի՝ Կոմիտասի, Շիրազի, Ալեկսանդր Թամանյանի, Վահան Տերյանի, Վիլյամ Սարոյանի և այլոց շիրիմներին;

четверг, 22 января 2015 г.

Իմ սրտի խոսքը...

2015թ հունվարի 15,7-րդ դասաժամ:6բ դասարանում դասղեկի ժամ է:Դասղեկ Է.Սահակյանը  և աշակերտները հուզված զրուցում են Գյումրիում դաժանաբար սպանված ընտանիքի մասին:Նրանք մոմեր վառեցին,աղոթեցին առ Աստված այդ ընտանիքի հոգիների հանգստության համար:Վերջում աշակերտները ստացան հանձնարարություն,գրել շարադրություն <<Իմ սրտի խոսքը...>> թեմայով: