понедельник, 2 декабря 2013 г.

5-րդ բ դասարանը գնացել է Մատենադարան

2013-14  ուսումնական տարում 5բ դասարանը  ձևավորվեց 4բ և 4դ դասարանների  աշակերտներից`  թվով 34,20 տղա և 14 աղջիկ:Վերջապես նրանք իրենց լավ վարքով արժանացան,որ դասղեկը` Է.Սահակյանը կազմակերպի էքսկուրսիա:Նոյեմբերի 30-ին նրանք այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:Մասնակցում էր ողջ դասարանը:Աշակերտները շատ ոգևորված էին:Նախօրոք,դասղեկի ժամերին,ներկայացրել էին աշխատանքներ,ծանոթացել էին  Մատենադարանի  ստեղծման պատմությանը,գիտեին շենքի կառուցապատման մասին,ձեռագրերի պատմությանը,գիտեին   Մեսրոպ Մաշտոցի,Մեվսես  Խորենացու,Ագաթանգեղոսի,Անանիա Շիրակացու,Թորոս Ռոսլինի և այլոց մասին:Իսկ այդ օրը ականատես եղան  այդ  ամենին :                                                                                                                             ՌՋԾԷ-1957


  Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։