вторник, 23 мая 2017 г.

                        Մայիսի 23
<<ՍԻՐԵԼԻ ԶԻՆՎՈՐ ԹՈՂ ՔՈ ՀՈԳԻՆ ԹևԱԾԻ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ․․․
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ ․․․>>
                 









           
                                                                                                             
Դիտեցինք նաև <<Կյանք ու կռիվ>>-2-ը ,Մոսկվա կինոթատրոնում, 8բ դասարան

                                                                                                               
Ապրիլի 18-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Ամերիկյան անկյուն բաժնում տեղի ունեցավ ընթերցանության մարաթոն: Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» դասական վեպի մարաթոնյան ընթերցանության մասնակիցների թիվը իննսունութն էր: Հաջորդիվ ընթերցանությանը միացան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական բաժնի մի շարք աշխատակիցներ... Վեպի վերջաբանն ընթերցեց «Իսահակյան» թատերախմբի սան, հ.186 դպրոցի 8բ դասարանի աշակերտ Վահագն Տուլբենջյանը՝ նույն ինքը օրվա Թոմ Սոյերը:
Գյումրիի, Վանաձորի, Կապանի և Չարենցավանի ամերիկյան անկյունները տեսակամուրջի միջոցով մասնակցում և հետևում էին մարաթոնին, որը շարունակվեց ողջ օրվա ընթացքում, և յուրաքանչյուր ընթերցող 5 րոպե բարձրաձայն կարդալուց հետո գիրքը փոխանցեց մյուսին:
Երևանում մասնակիցները միացան՝ իր հանրահայտ ցանկապատը ներկող, Թոմ Սոյերին և ներկեցին Իսահակյանական պուրակում տեղադրված ցանկապատը: