նյութեր

                                                                ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), պետություն Անդրկովկասում։Մշակութայինկրոնական և քաղաքական տեսանկյունից ընդունված է համարել եվրոպական երկիր։ Հյուսիսիցսահմանակից է Վրաստանինարևելքից՝ Ադրբեջանին, հարավ-արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (Արցախ)[Ն 1]հարավից՝ Իրանին, հարավ-արևմուտքից՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանըարևմուտքից՝ Թուրքիային։
Հայաստանը հնագույն պատմական և հարուստ մշակութային ժառանգությամբ պետություն է։ Ավանդաբար Հայոց պատմության սկիզբ է համարվում մ.թ.ա. 2492 թվականը‌[փա՞ստ], երբ հայ ժողովրդի հիմնադիր նախահայրը՝ Հայկ ՆահապետըՀայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։ Մեծ Հայքիթագավորությունը առաջինն էր աշխարհում, որ մեր թվարկության 4-րդ դարի սկզբին՝ 301 թվականին, ընդունեցքրիստոնեությունը՝ որպես պետական պաշտոնական կրոն։ Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը երկրի հիմնական կրոնական հաստատություն է ճանաչում‌[փա՞ստ] աշխարհի հնագույն՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Հայաստանի ազգային ու պաշտոնական լեզուն՝ հայերենը, ունի սեփական ինքնատիպ այբուբեն, որը ստեղծել է[Ն 2]Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։
Մինչև 20-րդ դարի սկիզբը «Հայաստան» անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին։ Դա աշխարհագրական մի տարածք է, որի սահմանները հյուսիսում հասնում են Սև ծովի ափերին (Արևելա-Պոնտական լեռնաշղթա) և Փոքր Կովկասին, հարավում՝ Միջագետքի դաշտավայրին ու Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթային, արևելքում՝ Իրանական բարձավանդակին, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական մասը։ Այստեղից դուրս են գալիս Առաջավոր Ասիայի բոլոր խոշոր գետերը։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել կամ տեղահանվել է Հայաստանի արևմտյան մասի բնիկ ազգաբնակչությունը, իսկ արևելյան մասի որոշ տարածք 1918թվականին ձեռք է բերել անկախություն։ Վերանկախացել է որպես Հայաստանի Հանրապետություն 1991 թվականիսեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում․ մինչ այդ այն Խորհրդային Միության 15 հանրապետություններից մեկն էր (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)։ Պատմական Հայաստանի մեկ այլ շրջան՝ Արցախի մի մասը, ուներ ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հռչակում է իր անկախությունը նույն թվականի դեկտեմբերի 10-ին, սակայն, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, միջազգային ճանաչում չունի։
Հայաստանի Հանրապետությունը ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարականազգային պետություն է, միջազգային սուբյեկտ։ ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեի արդյունքում։ Ըստ այս օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Հայաստանը ՄԱԿ-ի,ԱՊՀ-ի, ԵվրախորհրդիԱՀԿ-ի և 40-ից ավել այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։
2015 թ.-ի հունվարի 2-ից հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ[3][4]:



1992-ի հունվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: 1990 թվականի սեպտեմբերի 20-ին կազմավորվեց Հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից Հատուկ գունդը, որն այնուհետև դարձավ հայկական ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այդ օրերին հայտարարությամբ հանդես էր եկել գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը և կոչ արել անդամագրվել հայոց նոր ստեղծվող բանակին: Հայոց բանակը ձևավորվեց պատերազմի բովում, երբ հարցականի տակ  էր մեր անկախությունը, երբ զինված ուժերի ստեղծումը դարձել էր օրվա հրամայականը: Գոյության առաջին իսկ օրերից մեր բանակը դրսևորեց իր լավագույն որակները` անմնացորդ նվիրում հայրենիքին, անկոտրում մարտական կամք ու հաղթական ոգի:
Կամավորական հայկական բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր: Մեզ համար հայոց բանակը ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է խաղաղությունը: 


                                                                                     Հովհանես       Շիրազ       
Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան) (Ապրիլ 27, 1915 - Մարտ 14, 1984) ― հայ մեծանուն բանաստեղծ:
Հովհաննես Շիրազը ծնվել է Կումայրիում (նախկինում` Գյումրի):
Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:
Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա,
Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես...
Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:
«Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես` դեպի Արփաչայի հովիտները` փնտրելու հայրիկիս բոստանը: Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ․․․»:
Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները: «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,- կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ, միշտ ձախողակ ու անհաջող:
Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»: Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին: Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին: Այդ նրա մայրն էր` Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն: Նա փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր: Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս` «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»:
Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան: Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր: Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան: Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը: Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը, պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել: Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա: Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին: Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով:
1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ: Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին: Հեռու չէր նաև այդ օրը: Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:
Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:
1984 թ., երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.
«...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում` գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին: Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ: Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը` անմահների համար սահմանված հավերժության օրենքով»:
Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին: Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր: 
                                                            
                                                       Մայիսի 1-ը

Հայաստանը մի շարք երկրների հետ մայիսի 1-ին նշում է Աշխատավորների համերշխության միջազգային օրը: 1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները գործադուլ կազմակերպեցին` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումներով:
1889թ. II Ինտրենացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում,  Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում:
ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տոներից էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին, Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք, տոնը չեղյալ համարվեց: Հիմա վերականգնվել է եւ կոչվում  է Աշխատանքի օր:
Այս տարի մայիսմեկյան տոնը համընկել է նախընտրական փուլի հետ: Սարյանի պուրակից կեսօրին կմեկնարկի Կոմունիստների մայիսմեկյան ավանդական քայլերթը:
Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ կկազմակերպվի հայտնի երգիչներ Ռուբեն Հախվերդյանի եւ Հարութ Փամբուկյանի համերգը:
                                      
                                                    Մայիսի 9-ը
  Խորհրդային Միության, Խորհրդային Հայաստանի քաղաքացիների ուրախությունը 66 տարի առաջ այս օրը` մայիսի 9-ին, անսահման էր: Այդ օրը Լեւիտանի անկրկնելի ձայնը հայտնեց, որ պատերազմը հաղթական ավարտ է ունեցել: Մեծ հաղթանակի համար իրենց կյանքն են տվել շուրջ 20 միլիոն խորհրդային քաղաքացիներ:
Ֆաշիստական Գերմանիայի եւ նրա դաշակիցների զորքերը  հանկարծակի ԽՍՀՄ-ի վրա հարձակվեցին 1941 թվականի հունիսի 22-ին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռազմաճակատ են մեկնել շուրջ 600 հազար հայեր, որոնցից կեսից ավելին տուն չի վերադարձել: Հայորդիներից ձեւավորվել է 6 դիվիզիա: Առաջինը 76-րդ լեռնա-հրաձգային դիվիզիան էր, որն աչքի ընկավ Ստալինգրադի մոտ տեղի ունեցած ռազմական գործողություններում: Երկրորդը` 89-րդ դիվիզիան էր, որը ձեւավորվեց 1941 թվականի դեկտեմբերին, Երեւանում, եւ Կովկասի նախալեռնային շրջանից մարտնչելով հասավ մինչեւ Բեռլին: Երրորդը` 390-րդ դիվիզիան, Անդրկովկասյան զինվորական ստորաբաժանման  կազմում մասնակցել է Կերչի թերակղզում մղվող գործողություններում: Չորրորդ 409-րդ դիվիզիան ստեղծվել է 41 թվականի աշնանը, եւ ռազմական գործողությունների մե ջ է մտել Տերեկայի ափերին եւ հաղթական քայլերթով հասել է մինչեւ Դունայի ափերը: Հինգերորդ դիվիզիան 408-րդն էր: Այն մասնակցել է Կովկասի Սեւծովյան ափի մոտ տեղի ունեցած մարտական գործողություններին: Վեցերորդ` 261-րդ դիվիզիան, պաշտպանել է ԽՍՀՄ-ի պետական սահմանը` հայկական տարածք թուրքական ներխուժման վտանգը կանխելու նպատակով:
Հայ մարտիկները աչքի են ընկել հատկապես Բրեստի ամրոցի եւ Սեվաստոպոլի Մոսկվայի եւ Լենինգրադի մատույցներում տեղի ունեցած գործողություններում: Հայերը մարտնչել են Ստալինգրադում, Կուրսկում, հերոսաբար պաշտպանել են Հյուսիսային Կովկասը:  
Երկրորդ աշխարհամարտի ծանր փորձություններում իրենց հաղթական մասնակցության համար 65 հայորդիների շնորհվել է զինվորական բարձր կոչումներ` Խորհրդային բանակի գեներալ եւ Ռազմա-ծովային նավատորմի ծովակալ: Նրանց շարքում են Խորհրդային բանակի մարշալներն` ի դեմս Հովհաննես Բաղրամյանի, ծովակալ Հովհաննես Իսակովի, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի: Հայաստանը երկրին տվել է 107 Խորհրդային միության հերոս:
Հայ ժողովրդի մարտական ոգու եւ հերոսության խորհրդանիշը դարձավ հայկական ժողովրդական պարը, որը հայ մարտիկները պարեցին ավերակ դարձած Ռեյխսթագի պատերի տակ:
Հիշեցնենք, որ այսօր բացի Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 66-ամյակից, Հայաստանում նշվում է նաեւ Շուշիի հաղթանակի 19-ամյակը:
                                   







                                                     Ֆրիտյոֆ   Նանսեն





Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof NansenՀոկտեմբերի 101861 - Մայիսի 131930) նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղելՍովետական Հայաստանում։
Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանոմ՝ Օսլոյում։ Առաջին Համշխարհային պատերազմից հետո, Նանսենը ընդգրկվեց Ազգերի Լիգայի մեջ, ինչպես Բարձրագույն Լիազոր։ Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին, և ստեղծել է Նանսենի էմիգրանտների անձնագիր։ 1938 թվականին ստեղծվել է Նանսենի ակադեմիան Լիլլեհամերում, Նորվեգիայում։ Այն գործում է մինչ օրս։ Նանսենը մահացել է մայիսի 13, 1930 թվականին (68 տ) Նորվեգիայում։Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof Nansen, 1861 – 1930) նորվեգացի հետախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել Սովետական Հայաստանում։
Նանսենը ծնվել է Օսլոյի մոտ գտնվող Ստորֆռոնում, 1861 թվականին, ապահոված փաստաբանի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում եղել է հիանալի չմշկող, լողորդ և դահուկորդ, նկարիչ։ Արդեն 20 տարեկանում նա մասնակցել է չորս ամիս տևողությամբ ճանապարհորդության ողջ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։
Վերադարձից հետո նա տրվում է գիտական հետազոտություններին։ 1883 թ Christiania համալսարանն, ավարտելուց հետո, Նանսենը նշանակվում է խնամակալ Բերգենի կենդանաբանության թանգարանում։ 1885-1886 թվականներին աշխատել է Պարմայի համալսարանի պրոֆեսոր Գոլջիի մոտ և Եվրոպայի առաջին ծովային կենսաբանական կայանում։ 1886 թ արժանացել է մեծ ոսկե մեդալի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից իր՝ նյարդային հյուսվածքների կառուցվածքի հետազոտության համար։ Գիտությունների թեկնածուի կոչումը, ստացել է Գրենլանդիա մեկնելուց 4 օր առաջ։ Նա իր առաջ դրել էր չափազանց մեծ և բարդ խնդիր՝ անցնել Գրենլանդիայի ողջ սառցե բարձրավանդակով՝ արևելյան ափից մինչև արևմտյան ափ։ Արշավախումբը ճանապարհ է ընկնում 1888 թվականի մայիսի 5-ին։ Նանսենը իր 5 ընկերների հետ հասնում է Գրենլանդիայի արևելյան ափին և հուլիսի 17-ին վայրէջք են կատարում լողացող սառույցների վրա։ Խումբը նավակներով, հսկայական ջանքերի գնով, օգոստոսի 17-ին հասնում է ափին։ Հետագա առաջընթացը կատարվում է դահուկների միջոցով։ 1888 թվականիի հոկտեմբերի 3-ին արշավախումբը հասնում է արևմտյան ափին, կատարելով առաջին անցումը Գրենլանդիայի սառույցների վրայով, անցնելով 660 կմ։

Չթողնելով իր հետազոտությունները, Նանսենը սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ։
Վերադարձից հետո մի քանի տարի Նանսենը զբաղված էր հետազոտության արդյունքների ամփոփմամբ, և այդ ընթացքում հասցրեց գրել մի քանի գիրք։
  • 1906-1908 թթ Նորվեգիայի դեսպան էր Մեծ Բրիտանիայում։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Նորվեգիայի ներկայացուցիչն էր ԱՄՆ-ում
  • 1920-22 թթ եղել է Ռուսաստանից ռազմագերիների հայրենադարձման գործերով ազգերի լիգայի գերագույն հանձնակատար
  • 1921 թ միջազգային կարմիր խաչի հանձնարարությամբ ստեղծում է «Նանսենյան օգնության» հանձնաժողովը
  • 1922 թ ազգերի լիգայի կողմից նշանակվում է փախստականների հարցերով գերագույն հանձնակատար
  • 1922 թ արժանանում է խաղաղության Նոբելյան մրցանակի՝ անօգնականներին օժանդակելու երկարաժամկետ ջանքերի համար։
  • 1925 թ ազգերի լիգան Նանսենին հանձնարարում է ուսումնասիրել հայ փախստականներին տեղավորելու հարցը, որի համար կազմվում է հատուկ հանձնաժողով Նանսենի գլխավորությամբ
  • 1925 թ նա առաջին անգամ գալիս է Հայաստան, տեղում ուսումնասիրելու արհեստական ոռոգման հնարավորությունները։
Վերադառնալով Եվրոպա, նա ազգերի լիգայում հայտարարում է «միակ տեղը, որտեղ կարելի է տեղավորել հայ փախստականներին, դա Սովետական Հայաստանն է։ Մի քանի տասնյակ հազար հայերի հաջողվում է տեղավորել Սիրիայում։ Իր այցելությունը Հայաստան նա նկարագրում է 1927-ին լույս տեսած իր գրքում։ Հայ ժողովրդի խնամքը Նանսենը չի թողնում մինչև մահ։
  • 1928 թ նա կատարում է Ամերիկյան տուր, որի ժամանակ դասախոսություններ էր կարդում, հայ ժողովրդի համար միջոցներ հավաքելու նպատակով։ «Ֆրիտյոֆ Նանսենը մեր ժողովրդի ճակատագրում, իսկապես խաղացել է շատ վճռական դրական դեր։
  • 1928 թ մասնակցում է դեպի արկտիկա Գերմանական արշավախմբի պատրաստմանը, բայց այն կայանում է իր մահից հետո։
Նանսենը մահանում է Լուսակերում, 1930 թ-ի մայիսի 13-ին, թոռնուհու հետ պատշգամբում խաղալիս։ Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանում՝ Օսլոյում։ Առաջին Համշխարհային պատերազմից հետո, Նանսենը ընդգրկվեց Ազգերի Լիգայի մեջ, ինչպես Բարձրագույն Լիազոր։ Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին, և ստեղծել է Նանսենի էմիգրանտների անձնագիր։ 1938 թվ ստեղծվել է Նանսենի ակադեմիան Լիլլեհամերում։


                                                   Ցեղասպանություն

Ցեղասպանություն (հունարեն՝ γένος - ցեղ և լատ.՝ caedo - սպանում եմ), միջազգային հանցագործություն, ըստՄիավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»՝ որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված համակարգված ոչնչացում հետևյալ կերպով՝
  • Խմբի անդամների սպանություն,
  • Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
  • Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
  • Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
  • Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը։
1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն։

Ցեղասպանության օրինակներ[խմբագրել]


Комментариев нет:

Отправить комментарий