среда, 29 января 2014 г.

5-րդ դասարանի աշակերտները դասղեկի  ժամին սիրով են նախապատրաստվում և մասնակցում:Դրա վկայությունը հունվարի 24-ի`հերթական ուրբաթ օրվա վեցերորդ ժամն էր:Այն նվիրված էր հայոց բանակի ստեղծման 22-րդ ամյակին:Օրը զուգադիպել էր Արցախի սահմանները պաշտպանելիս 19-ամյա Արմեն Հովհաննիսյանի հերոսի մահով զոհվելու հետ:Աշակերտները կազմակերպել էին մոմավառություն,Արմենի մասին պատմող պաստառ էին պատրաստել,իսկ Աննան ներկայացրեց զոհված պատանու կենսագրությունը և գործած սխրանքը:Յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց հայ հին ու նոր հերոսներին`սկսած Վարդան Մամիկոնյանից,Գարեգին Նժդեհից,Անդրանիկից,Նելսոն Ստեփանյանից,Հունան Ավետիսյանից,Մովսես Գեորգիսյանից,Մոնթե Մելքոնյանից,իսկ Ստելլան իր քեռու` Արցախյան պատերազմի հերոս Ստեփանյան Վարդան (Դուշմանի) սխրագործությունների մասին պատմեց:Երեխաները երգեցին հայրենասիրական երգեր:Հանպատրաստից կազմեցին երդումներ հայրենիքի,ընտանիքի, ընկեևության,հերոսության մասին և երդվեցին… 

Комментариев нет:

Отправить комментарий