5-րդ դասարանի
աշակերտները դասղեկի ժամին սիրով են
նախապատրաստվում և մասնակցում:Դրա վկայությունը հունվարի 24-ի`հերթական ուրբաթ
օրվա վեցերորդ ժամն էր:Այն նվիրված էր հայոց բանակի ստեղծման 22-րդ ամյակին:Օրը
զուգադիպել էր Արցախի սահմանները պաշտպանելիս 19-ամյա Արմեն Հովհաննիսյանի հերոսի
մահով զոհվելու հետ:Աշակերտները կազմակերպել էին մոմավառություն,Արմենի մասին
պատմող պաստառ էին պատրաստել,իսկ Աննան ներկայացրեց զոհված պատանու
կենսագրությունը և գործած սխրանքը:Յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց հայ հին ու
նոր հերոսներին`սկսած Վարդան Մամիկոնյանից,Գարեգին Նժդեհից,Անդրանիկից,Նելսոն
Ստեփանյանից,Հունան Ավետիսյանից,Մովսես Գեորգիսյանից,Մոնթե Մելքոնյանից,իսկ
Ստելլան իր քեռու` Արցախյան պատերազմի հերոս Ստեփանյան Վարդան (Դուշմանի) սխրագործությունների մասին պատմեց:Երեխաները երգեցին հայրենասիրական
երգեր:Հանպատրաստից կազմեցին երդումներ հայրենիքի,ընտանիքի,
ընկեևության,հերոսության մասին և երդվեցին…
Комментариев нет:
Отправить комментарий