пятница, 14 ноября 2014 г.
четверг, 13 ноября 2014 г.
вторник, 11 ноября 2014 г.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
2014 նոյեմբերի 8
6-րդ բ դասարանի աշակերտների և դասղեկ Է.Սահակյանի մասնակցությունը քաղաքային շաբաթoրյակին բոլորովին չխանգարեց, որ նախատեսված էքսկուրսիան դեպի Ազգային պատկերասրահ իրականություն դառնա:Շրջելով պատկերասրահի սրահներով նրանք վերադարձան անկրկնելի տպավորություններով:Երեխաները տեսան հայ նկարիչների ստեղծագործությունները սկսած 18-րդ դարից:Ծանոթացան Հակոբ Հովնաթանյանի, Հովհանես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Ստեփան Աղաջանյանի, Փանոս Թերլեմեզյանի, Մինաս Ավետիսյանի և այլոց կտավներին:Եղիշե Թադևոսյանի <<Կոմիտաս>> կտավով ոգեշնչված երգեցին <<Կաքավիկ>> երգը, զարմացնելով սրահի աշխատակիցներին և այցելուներին:Վերջին սրահը, որ այցելեցին մեծն Մարտիրոս Սարյանինն էր, որի կտավներից մեկի մոտ նկարվեցին:Իսկ էքսկուրսիան անմոռանալի և հետաքրքիր դարձրած էքսկուրսավարը, ոչ միայն ներկայացնում էր կտավները, այլև շատ հետաքրքիր դրվագներ էր պատմում նկարիչների կյանքից:Երեխաները հպարտ էին, որ այդքան տաղանդավոր հայ նկարիչների հայրենակիցներն են:
вторник, 29 апреля 2014 г.
Միջոցառում նվիրված ցեղասպանության 99-րդ տարելիցին-5բ դասարան
Մենք քիչ ենք, բայց հայ ենք...
Մենք փոքր ենք, բայց հայ ենք...
Եվ լավ գիտենք, թե ինչ են արել
20-րդ դարասկզբին, մեր ազգի հետ թուրք հրոսակները...
воскресенье, 27 апреля 2014 г.
среда, 29 января 2014 г.
5-րդ դասարանի
աշակերտները դասղեկի ժամին սիրով են
նախապատրաստվում և մասնակցում:Դրա վկայությունը հունվարի 24-ի`հերթական ուրբաթ
օրվա վեցերորդ ժամն էր:Այն նվիրված էր հայոց բանակի ստեղծման 22-րդ ամյակին:Օրը
զուգադիպել էր Արցախի սահմանները պաշտպանելիս 19-ամյա Արմեն Հովհաննիսյանի հերոսի
մահով զոհվելու հետ:Աշակերտները կազմակերպել էին մոմավառություն,Արմենի մասին
պատմող պաստառ էին պատրաստել,իսկ Աննան ներկայացրեց զոհված պատանու
կենսագրությունը և գործած սխրանքը:Յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց հայ հին ու
նոր հերոսներին`սկսած Վարդան Մամիկոնյանից,Գարեգին Նժդեհից,Անդրանիկից,Նելսոն
Ստեփանյանից,Հունան Ավետիսյանից,Մովսես Գեորգիսյանից,Մոնթե Մելքոնյանից,իսկ
Ստելլան իր քեռու` Արցախյան պատերազմի հերոս Ստեփանյան Վարդան (Դուշմանի) սխրագործությունների մասին պատմեց:Երեխաները երգեցին հայրենասիրական
երգեր:Հանպատրաստից կազմեցին երդումներ հայրենիքի,ընտանիքի,
ընկեևության,հերոսության մասին և երդվեցին…
Подписаться на:
Сообщения (Atom)