вторник, 23 мая 2017 г.
Ապրիլի 18-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Ամերիկյան անկյուն բաժնում տեղի ունեցավ ընթերցանության մարաթոն: Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» դասական վեպի մարաթոնյան ընթերցանության մասնակիցների թիվը իննսունութն էր: Հաջորդիվ ընթերցանությանը միացան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական բաժնի մի շարք աշխատակիցներ... Վեպի վերջաբանն ընթերցեց «Իսահակյան» թատերախմբի սան, հ.186 դպրոցի 8բ դասարանի աշակերտ Վահագն Տուլբենջյանը՝ նույն ինքը օրվա Թոմ Սոյերը:
Գյումրիի, Վանաձորի, Կապանի և Չարենցավանի ամերիկյան անկյունները տեսակամուրջի միջոցով մասնակցում և հետևում էին մարաթոնին, որը շարունակվեց ողջ օրվա ընթացքում, և յուրաքանչյուր ընթերցող 5 րոպե բարձրաձայն կարդալուց հետո գիրքը փոխանցեց մյուսին:
Երևանում մասնակիցները միացան՝ իր հանրահայտ ցանկապատը ներկող, Թոմ Սոյերին և ներկեցին Իսահակյանական պուրակում տեղադրված ցանկապատը:
Գյումրիի, Վանաձորի, Կապանի և Չարենցավանի ամերիկյան անկյունները տեսակամուրջի միջոցով մասնակցում և հետևում էին մարաթոնին, որը շարունակվեց ողջ օրվա ընթացքում, և յուրաքանչյուր ընթերցող 5 րոպե բարձրաձայն կարդալուց հետո գիրքը փոխանցեց մյուսին:
Երևանում մասնակիցները միացան՝ իր հանրահայտ ցանկապատը ներկող, Թոմ Սոյերին և ներկեցին Իսահակյանական պուրակում տեղադրված ցանկապատը:
пятница, 18 ноября 2016 г.
среда, 16 ноября 2016 г.
вторник, 20 сентября 2016 г.
Ինչ է հայրենիքը...
Ես եմ ,դու ես .. մեր ծնողներն են, պապերն ու տատերն են , նախապապերն են:
Իմ դպրոցն է , մեր սիրելի ուսուցիչներն են , նրա բակում գտնվող լացող ուռենին է...
Մասիս սարն է ու Արաքս գետը... Նաև այն հողն է , որը շաղախված է մեր նախնիների
այրամբ... Այդպիսի մի վայր է Սարդարապատը , ուր մենք` 8բ դասարանի աշակերտներս , դասղեկ Է. Սահակյանի ուղեկցությամբ այցելեցինք սեպտեմբերի 17-ին... 1918 թվականի մայիսի 21-27-ի հաղթանակից է կախված մեր այսօրը... փառք ու պատիվ մեր ազգին , որը ծնում է հերոսներ նաև այսօր...
пятница, 16 сентября 2016 г.
пятница, 22 апреля 2016 г.
четверг, 5 ноября 2015 г.
Աշնանային արձակուրդի օրերին` հոկտեմբերի 30-ին, 7բ դասարանի աշակերտները այցելեցին Անանիա Շիրակացու ճեմարան, որտեղ անց էր կացվում <<Նռան հատիկ-2015>> մանկապատանեկան փարատոնը : Ներկայացմանը ընդգրկված էր իրենց համադասարանցի Վահագն Տուլբենջյանը։ Իսկ հոկտեմբերի 31-ին նրանք Եղիշե Չարենցի տուն-թանգարանում էին:
среда, 4 ноября 2015 г.
понедельник, 2 ноября 2015 г.
четверг, 22 октября 2015 г.
2015 հոկտեմբերի 18
7բ դասարանը վաղ առավոտյան ողջ կազմով մեկնեց Վաղարշապատ-Էջմիածին:
Էքսկուրսիայի նպատակն էր այցելել Մայր տաճար,Գայանե, Հռիփսիմե և Շողակաթ եկեղեցիները: Աշակերտները Մայր աթոռ սուրբ Էջմիածին եկեղեցում ստացան Աստծո օրհնությունը: Երեխաները աղոթեցին առ Աստված , որպեսզի Հայոց աշխարհում տիրի խաղաղություն...
понедельник, 19 октября 2015 г.
понедельник, 1 июня 2015 г.
Подписаться на:
Сообщения (Atom)








































