вторник, 23 мая 2017 г.

                        Մայիսի 23
<<ՍԻՐԵԼԻ ԶԻՆՎՈՐ ԹՈՂ ՔՈ ՀՈԳԻՆ ԹևԱԾԻ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ․․․
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ ․․․>>
                 









           
                                                                                                             
Դիտեցինք նաև <<Կյանք ու կռիվ>>-2-ը ,Մոսկվա կինոթատրոնում, 8բ դասարան

                                                                                                               
Ապրիլի 18-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Ամերիկյան անկյուն բաժնում տեղի ունեցավ ընթերցանության մարաթոն: Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» դասական վեպի մարաթոնյան ընթերցանության մասնակիցների թիվը իննսունութն էր: Հաջորդիվ ընթերցանությանը միացան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական բաժնի մի շարք աշխատակիցներ... Վեպի վերջաբանն ընթերցեց «Իսահակյան» թատերախմբի սան, հ.186 դպրոցի 8բ դասարանի աշակերտ Վահագն Տուլբենջյանը՝ նույն ինքը օրվա Թոմ Սոյերը:
Գյումրիի, Վանաձորի, Կապանի և Չարենցավանի ամերիկյան անկյունները տեսակամուրջի միջոցով մասնակցում և հետևում էին մարաթոնին, որը շարունակվեց ողջ օրվա ընթացքում, և յուրաքանչյուր ընթերցող 5 րոպե բարձրաձայն կարդալուց հետո գիրքը փոխանցեց մյուսին:
Երևանում մասնակիցները միացան՝ իր հանրահայտ ցանկապատը ներկող, Թոմ Սոյերին և ներկեցին Իսահակյանական պուրակում տեղադրված ցանկապատը:




пятница, 18 ноября 2016 г.

Նոյեմբերի 18-ին VIII բ դասարանում դասղեկ Է․ Սահակյանի անցկացրած դասղեկի ժամը նվիրված էր <<Կոնֆլիկտային իրավիճակներ>> թեմային ։ Բացի պաստառներից , երեխաները քննարկման ժամանակ հիշեցին դրվագներ նաև Հ․ Թումանյանի <<Մի կաթիլ մեղրը>> ,<<Շունն ու կատուն>> հեքիաթներից և Խնկո Ապոր <<Գայլն ու գառը>> առակից

понедельник, 17 октября 2016 г.

Հոկտեմբերի 17-ին 8բ դասարանը այցելեց  <<Մոսկվա>>  կինոթատրոն <<Կյանք ու կռիվ>> կինոնկարը դիտելու։




вторник, 20 сентября 2016 г.

Ինչ է հայրենիքը...
Ես եմ ,դու ես ..  մեր ծնողներն են, պապերն ու տատերն են , նախապապերն են:
   Իմ դպրոցն է , մեր սիրելի ուսուցիչներն են , նրա բակում գտնվող լացող ուռենին է...
   Մասիս սարն է ու Արաքս գետը... Նաև այն հողն է , որը շաղախված է մեր նախնիների 
այրամբ... Այդպիսի մի վայր է Սարդարապատը , ուր մենք` 8բ դասարանի աշակերտներս , դասղեկ Է. Սահակյանի ուղեկցությամբ այցելեցինք սեպտեմբերի 17-ին... 1918 թվականի մայիսի 21-27-ի հաղթանակից է կախված մեր այսօրը... փառք ու պատիվ մեր ազգին , որը ծնում է հերոսներ նաև այսօր...